Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

26 դեկ 2018 19:45

Արգենտինուհուն ազատել են 32 տարվա սեռական ստրկությունից

Արգենտինուհուն ազատել են 32 տարվա սեռական ստրկությունից32 տարի Բոլիվիայում սեռական ստրկության մեջ գտնվող արգենտինուհին ազատություն է ձեռք բերել և կարողացել է տուն վերադառնալ, հաղորդում է Clarin պորտալը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ կինը ստրկության մեջ է հայտնվել 13 տարեկանում, հեռավոր 1987-ին: Նա քրոջ հետ Բոլիվիա աշխատելու է գնացել`տեղի 50-ամյա բնակչի հրավերով, որի հետ քույրը հարաբերություններ է ունեցել:
Մի քանի ամիս անց զուգընկերոջ հետ վիճալով՝ ավագ քույրը հայրենիք է վերադարձել՝ կրտսեր քրոջն այնտեղ թողելով: Նա հայտարարել է, որ տղամարդը խաբել է իրենց և ստիպել հասարակաց տանն աշխատել:
Ակտիվ հետաքննությունը սկսվել է 2014-ին: Այժմ կինը 45 տարեկան է: Նրան՝ իննամյա որդու հետ, գտել են Արգենտինայի մերձակայքում Բերմեխո քաղաքի ավտոտնակում:
Կինն այժմ իր ընտանիքի հետ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր