Հունգարիան, հետևելով Սլովակիային, քննարկում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հարցը          Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ       Վրաստանը խորհրդանշական գին է սահմանելԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար    

05 հուն 2019 18:10

Կենդանակերպի 5 ամենահիասքանչ ներկայացուցիչները

Աղեղնավոր: Աղեղնավորները սիրում են ազատություն: Նրանց հաճախ են քննադատում անհոգ և հանգիստ լինելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թույլ չեն տալիս, որ խնդիրները վերահսկեն իրենց: Միշտ ձգտում են լավ ժամանակ անցկացնել, շրջապատին լավ տրամադրություն հաղորդել:
Կշեռք: Կշեռքները շատ խարիզմատիկ են, բավական հեշտ է լեզու գտնել նրանց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ զրուցակիցներ են, միշտ գիտեն՝ ինչպես հարաբերություններ հաստատել մարդկանց հետ: Կարողանում են մարդկանց հարմարավետության զգացում հաղորդել:
Ջրհոս: Ջրհոսների գրավչության գաղտնիքը նրանց ինտելեկտն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, գրավիչ: Իմաստության և գիտելիքների շնորհիվ կարողանում են ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ: Խուսափում են դրամաներից:
Երկվորյակներ: Հեշտությամբ են հարմարվում ցանկացած բանի: Կարող են շփվել ցանկացած մարդու հետ՝ անկախ իրավիճակից: Փայլում են ցանկացած շրջապատում:
Ձկներ: Անսպառ էներգիա ունեն: Կարող են մարդկանց ոգեշնչել ավելի արտադրողական լինել: Ձկներն անհույս ռոմանտիկներ են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր