Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 հուն 2019 19:35

Ինչպե՞ս է տեղի ունեցել Կարագանդայի աղմկահարույց ծեծկռտուքը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Կարագանդայի աղմկահարույց ծեծկռտուքըՂազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է հունվարի 1-ին Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով զանգվածային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու պատճառները։ Այս մասին հայտնում է Nur.kz-ն:
Ինչպես նշվում է,  ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Ոստիկանություն են զանգահարել 4:40-ին:
Սուլեյմենովի խոսքով` ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Այդ օրն այնտեղ եղել է 400 մարդ:
«Գիշերվա ժամը 3-ից ռեստորանը, ռեժիմի համաձայն, սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել, հենց դա է եղել կոնֆլիկտի հիմքը: Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան 10 մարդ, որոնք փորձել են ռեստորան ներխուժել»,- պատմել է փոխնախարարը:
ՆԳՆ-ում ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային  է եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր