Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

11 հուն 2019 16:12

Տեսանյութ. Ներկայիս Սահմանադրությունը քաղաքացիներին 5 տարով զրկում է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից

Տեսանյութ. Ներկայիս Սահմանադրությունը քաղաքացիներին 5 տարով զրկում է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունիցՀայացք մամուլի ակումբում «Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնության խմբի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը խոսեց Սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակով նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որն արդեն գրանցված է ԿԸՀ-ում:
 
Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ բնակչությունը չի կարող մինչև հաջորդ ընտրությունները ազդել քաղաքական գործընթացների վրա. «Ներկայիս Սահմանադրությունը քաղաքացիներին 5 տարով զրկում է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից: Սուպերնախագահական մոդելը փոխարինվեց սուպերվարչապետականով: Հարկավոր է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել և վերադարձնել այն դրույթները, որոնցով պետության ղեկավարը անվտանգության, տարածքային ամբողջականության և անկախության երաշխավորն է, ինչն այժմ Սահմանադրությունում չկա», - ասաց Հովհաննես Մարգարյանը:
 
Անդրադառնալով նախաձեռնությանը, նա ընդգծեց, որ դրա համար պետք է 45 օրում 200 հազար ստորագրություն հավաքել. «Այդ ժամկետներն անտրամաբանական են, քանի որ օրենքի փոփոխության համար հարկավոր է նույն ժամանակահատվածում 50 հազար ստորագրություն հավաքել: Մեր խումբը պատրաստվում է ստորագրությունները հավաքելու գործընթացը սկսել», - հավելեց նա:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր