Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

12 հուն 2019 10:03

Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը:

Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական SGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:
Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է երեք ամիս: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո` փետրվարի վերջից, սահմանային անցակետերն, ի վերջո, կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր