ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը. Տեսանյութ
Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։
ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձներից հետո խորհրդարանն անդրադարձել է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման խնդրին։ Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովում 5 հոգի պետք է ունենա «Իմ քայլը», մեկական՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն։ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի խմբակցությունը թեկնածուներ առաջադրի։
Ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգն ու անցավ ԱԺ նախագահի ընտրության հարցին։ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը։
Փակ
գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ
ընտրվեց Արարատ Միրզոյանը:
Քվեարկությանը մասնակցել են բոլոր 132 պատգամավորները։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Միրզոյանն ստացել է 131 կողմ ձայն։