Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ          Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ       «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ    

15 հուն 2019 12:57

Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին Ազգային ժողովի փոխնախագահներ

Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին Ազգային ժողովի փոխնախագահներ  7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներ ընտրվեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը բաժին հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Վահե Էնֆիաջյանին։ Լենա Նազարյանը խորհրդարանի փոխնախագահ ընտրվեց 124  կողմ, 3 դեմ  ձայների հարարաբերակցությամբ։ Ալեն Սիմոնյանի թեկնածության օգտին կողմ էր քվեարկել 109 պատգամավոր 20  դեմ։ Վահե Էնֆիաջյանն ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց 108 կողմ  ձայներով։ Ընդդիմադիր խոխխոսնակի պաշտոնի համար առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունը չանցավ։ Նրա թեկնածության օգտնի կողմ էր քվեարկել 19 պատգամավոր։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր