Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

15 հուն 2019 16:50

Վրաստանում «խոզագրիպից» 17 մարդ է մահացել

 
N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Բարձրակետը դիտվել էր դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 277 դեպք: Բացի այդ, սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշը 41 տոկոս է: Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը կազմել է 100 հազար բնակչի հաշվով 253 դեպք: Բացի այդ, հոսպիտալացման ցուցանիշը կրճատվել է մինչեւ 31 տոկոս»,-հայտարարել  Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ զգալիորեն կրճատվել է երեխաների հոսպիտալացման դեպքերի թիվը՝ 46 տոկոսից մինչեւ 26 տոկոս: Բացի այդ, պակասել են շտապ օգնության կանչերը եւ բուժհաստատություններ հիվանդների դիմելը: Հունվարի 14-ին հաղորդվել է, որ «խոզագրիպի» վիրուսով պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում 10-ամսական երեխա է մահացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր