Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

16 հուն 2019 13:59

Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքերը գործադրի ԼՂ հակամարտության արագ կարգավորման գործում.Բյուլբյուլօղլի

Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքերը գործադրի ԼՂ հակամարտության արագ կարգավորման գործում.ԲյուլբյուլօղլիԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ: Բյուլբյուլօղլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական կողմի պահանջը՝ կապված Ադրբեջան ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքի արգելքի հետ:
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Ադրբեջանական լրատվամիջոցը ռուսական կողմի մեկնաբանությունը «կոպիտ միջամտություն» է անվանում՝ Բյուլբյուլօղլիից հետաքրքրվելով, թե արդյոք Ռուսաստանն իսկապես բարձրացրել է այդ հարցը՝ նախքան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
«Այո, իսկապես Ռուսաստանն այս հարցը բազմիցս է բարձրացրել տարբեր մակարդակներով: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. այն կապված է Հայաստանի կողմից շարունակվող «օկուպացիայի» հետ: Եվ առաջին հերթին արգելքը բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներից»,- ասել է Բյուլբյուլօղլին:
Նրա խոսքով՝ գոյություն ունի միջազգային պրակտիկա, երբ երկրները ինչ-ինչ անձանց մերժում են իրենց պետություն այցելությունը՝ նույնիսկ նման մերժումը չպատճառաբանելով:
Այն հարցին, թե որն է ստեղծված իրավիճակի լուծումը, Ադրբեջանի դեսպանն ասել է.
«Ռուս գործընկերներս հաճախ տալիս են ինձ այդ հարցը: Եվ ես միշտ պատասխանում եմ, որ անհրաժեշտ է արդարացի հիմքով արագ կարգավորել հակամարտությունը: Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքերը գործադրի հակամարտության կարգավորման և «օկուպացիոն քաղաքականությանը» վերջ դնելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր