Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 հուն 2019 19:20

Ինչո՞ւ չի կարելի հում խմոր ուտել

Տոնական օրերի նախաշեմին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարություն է տարածել, որում խնդրում է հում խմոր չուտել:
Շատերը չեն դիմանում գայթակղությանը լպստելու սպիտակուցային կամ, օրինակ, բիսկվիտային խմորի մնացորդները, սակայն, ինչպես զգուշացնում է New York Post-ը՝ վկայակոչելով CDC-ին, դա առողջության համար անվտանգ չէ: Փորձագետները նախազգուշացնում են, որ հում խմորը կարող է սալմոնելայով եւ աղիքային ցուպիկով վարակվելու աղբյուր լինել:
Այսպես՝ ալյուրի մեջ կարող է պարունակվել աղիքային ցուպիկ: Առողջության համար վտանգավոր մանրէները ցորենի հատիկը կարող են աղտոտել կա՛մ դաշտում, կա՛մ ալյուրի արտադրության փուլում: Մինչդեռ, խոհարարական (ջերմային) մշակումից հետո դրանք ոչնչանում են:
CDC-ն հիշեցնում է, որ 2016 թվականին հում ալյուրը դարձել էր ԱՄՆ-ում աղիքային ցուպիկով ինֆեկցիայի բռնկման պատճառը: Այդ ժամանակ այս բակտերիայով վարակվել էր 63 մարդ:
Ինչ վերաբերում է հում ձվին, ապա այն կարող է պարունակել սալմոնելա: Այսպիսով, սննդի մեջ հում ձեւով դրանց օգտագործումը կարող է առաջացնել սալմոնելոզ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր