Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են          Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 000 դրամ ամսավճար       ԱՄՆ-ի կողմից ռազմական դրությունը պահպանվելու դեպքում կբացվեն այլ ճակատներ    

22 հուն 2019 13:05

Մենք իրոք նախանձում ենք հայերին.Եթե վրացիներին հարցնես, ես հայ եմ. Միխեիլ Սաակաշվիլի

Նյու Յորքում վրացական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է այն տարբերության մասին, որը կա հայերի ու վրացիների միջև:
«Եթե վրացին լսում է, որ Կալիֆորնիայում իր հայրենակիցը հաջողությունների է հասել, ասում է «Նայիր այդ հիմարին, նա իմ համադասարանցին էր, մենք նրանք ծխախոտի բերելու էինք ուղարկում: Ինչպե՞ս նա հասավ նման հաջողության»»,-ասել է Սաակաշվիլին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են հայերը վերաբերվում միմյանց, Վրաստանի նախկին նախագահն ասել է «մենք իրոք նախանձում ենք հայերին: Եթե նրանց հարցնես, բոլորը հայ են, իսկ եթե վրացիներին հարցնես, բոլոր նրանք, ովքեր իրենց դուր չեն գալիս, հայ են, այդ թվում նաև Վրաստանի կեսն ու ես»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր