Տեսանյութ. Հայ հանճար, բրավո, Աստված իմ.Կիրկորովը հիացել է հայ աճպարարով
Россия 1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հրավիրեք հարսանիքի» հերթական հաղորդման մասնակից աճպարար Ռոման Խալաֆյանը հիացրել է հանդիսատեսին ու ժյուրիի անդամներ Ֆիլիպ Կիրկորովին և Աննա Սեմենովիչին:
Աճպարարը տաղավար է մտել կողպած զարդատուփով, որը թողել է սեղանի տակ՝ Կիրկորովի հսկողության տակ։ Այնուհետև նա վերցրել է փեսացուի՝ Օլեգի ժամացույցը և այն դրել է կարմիր պարկի մեջ։ Իսկ Աննա Սեմենովիչին հանձնարարել է ժամը մտապահել՝ 14։15, ինչից հետո նա համատեղ սելֆի է արել։ Խալաֆյանը հայտարարել է, որ եթե ժամացույցը լավ պտտեն, ապա այն հենց 14։15 ցույց կտա, ինչին Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է․
«Հնարավոր չէ, սա Ձեր հայկական ճարպկությունն է»,- ասել է արտիստը։ Հանդիսատեսներից մեկը Խալաֆյանի հետ պտտել են պարկը, որի մեջ եղել է Օլեգի ժամացույցը։ Այնուհետև աճպարարը մոտեցել է ժյուրիի անդամներին և ժամացույցի պարկը տեղավորել է ևս մի պարկի մեջ։ Բացելով այն, ներկաները տեսել են, որ այն դատարկ է և ոչ մի ժամացույց չկա։
Փոխարենը Կիրկորովի զարդատուփում սպիտակ լոբու տարայի մեջ էր Օլեգի ժամացույցը, որը ցույց էր տալիս 14։15։
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ», - այսպես է արձագանքել Կիրկորովը Խալաֆյանի ելույթին։