Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

07 փետ 2019 16:20

Հրազդանում ուսուցչուհին վնասել է դպրոցական աղջկա աչքը. առայժմ` կարգապահական տույժ են տվել

Հրազդանում ուսուցչուհին վնասել  է դպրոցական աղջկա աչքը. առայժմ` կարգապահական տույժ են տվելՓետրվարի 5-ին՝ ժամը 13։30-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ 1 օր առաջ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Ասլանյանը դասի ժամին ձեռքի դրսային մասով հարվածել է իր աղջկա աջ աչքին, ինչն էլ դարձել է վնասվածք ստանալու պատճառ։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից իմացանք, որ գործը նախաքննության փուլում է: Նա տեղեկացրեց նաև, ուսուցչուհուն կարգապահական տույժ են տվել: Այդպիսի 3 կարգապահական տույժի դեպքում ուսցչին կհեռացնեն դպրոցից:
Լուսինե Մանուկյանը նշեց նաև, որ ուսուցչի՝ դպրոցից հեռացում հնարավոր է նաև այն դեպքում, երբ որոշվի, որ նա մեղավոր է եղել:
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 5-ին Հրազդանի 12-րդ  հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր