Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 փետ 2019 16:55

«Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ հարցում առաջընթացի համար». Մամեդյարով

«Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ հարցում առաջընթացի համար». ՄամեդյարովՀայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար և պետք է գործի բարիդրացիության փիլիսոփայությանը համապատասխան՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման: Այս մասին The Korea Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողմ է արդյունավետ բանակցություններին:
«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցները, ինչպես նաև իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումները որոշակի հիմքեր են ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: 2019թ. հունվարի 16-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ նշվում են ինտենսիվ բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանումն ու կողմերի շարունակական ջանքերը: Փաստաթղթում ասվում է կողմերի համաձայնության մասին՝ կապված երկու կողմերի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության հետ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման անցկացման հարցը, որը հզոր իմպուլս կհաղորդի բանակցությունների դինամիկային»,- ասել է Մամեդյարովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր