Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

13 փետ 2019 15:18

Հայաստանը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու մասին Փաշինյանն և Տոնոյանը հակասում են իրար

Հայաստանը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու մասին Փաշինյանն և Տոնոյանը  հակասում են իրարՍիրիա Հայաստանը ուղարկել է հումանիտար առաքելություն, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք հայկական կողմը Սիրիայում իր ներկայությամբ չի՞ թիրախավորում հայ համայնքը,  հնարավո՞ր է որևէ պահի հայկական կողմը ներգրավվի այնտեղ ծավալվող ռազմական գործողություններին և  ե՞րբ է Հայաստանը ծրագրում դուրս գալ այնտեղից:

«Սիրիա մենք ուղարկել ենք հումանիտար առաքելություն: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին՝ պետք է պարզել՝ ինչ հարց է հնչել և ինչ հարցի համատեքստում է նա այդպիսի հայտարարություններ արել: Մենք նման պլաններ չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով  հարցին, հայտարարել էր, որ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր