Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

19 փետ 2019 13:10

Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար

Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլարՆախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։
«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։
ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր  դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։
2018թ․ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսել էր հանրությանը «Սաշիկ» անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին։ 
«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ [...]: Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է կամավոր պետական բյուջե»,- նշել էր Փաշինյանը:
Ալեքսանդր Սարգսյանը, ի պատասխան այս հայտարարության,  Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր բանկային գաղտնիք հրապարակելու մեջ: Սարգսյանն ընդգծել էր, որ իրեն պատկանող դրամական միջոցներն օրինական են, և Փաշինյանին հորդորել էր իրավապահներին կոչ անել՝ «կալանքից ազատել իր և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր