Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 փետ 2019 17:30

Փաշինյանի այցն Իրան ոչ միայն հաջողված էր, այլ նաև օրինակելի. հայկական սփյուռքը պահպանում է լուրջ տնտեսական և քաղաքական ազդեցությունը

Փաշինյանի այցն Իրան ոչ միայն հաջողված էր, այլ նաև օրինակելի. հայկական սփյուռքը պահպանում է լուրջ տնտեսական և քաղաքական ազդեցությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով պաշտոնական այցով Իրանում էր, Թեհրանում բանակցություններ վարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ինչպես նաև հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: Բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական չափանիշնեով այցը ոչ միայն հաջողված էր, նաև օրինակելի, գրում է Regnum-ը:
Պարբերականը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները. առևտրաշրջանառությունն այժմ կազմում է 364 միլիոն դոլար: Պարբերականը նշում է, որ դա ռեկորդային ցուցանիշ է՝ 1991-ից ի վեր:
Ամերիկյան EurasiaNet պարբերականն ավելի վաղ գրել էր, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից կշահի Ադրբեջանը, սակայն Հայաստանը կզարգացնի Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը:
Փաշինյանի այցը, ինչպես նշում է Regnum-ը, կայացավ Իրանի համար բարդ ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով պետք չէր սպասել, որ Իրանն ու Հայաստանը կոնկրետ հարցով համաձայնության կհասնեն, չնայած նրան, որ կողմերը հանդիպման ընթացքում տնտեսական ոլորտում որոշակի հեռանկարներ նշեցին:
Պարբերականը նշում է, որ հատուկ ուշադրություն հատկացվեց Վրաստանի հետ եռակողմ և Ռուսաստանի հետ քառակողմ համագործակցությանը՝ էլեկտրաէներգիայի տարանցման ոլորտում, իր հերթին, Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մասնակից երկրի ղեկավար, նշեց Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման կարևորությունը:
Պարբերականի խոսքով՝ Հայաստանում Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունք չկա, և պատահական չէ, որ Իրանում հայկական սփյուռքը պահպանում է լուրջ տնտեսական և քաղաքական ազդեցությունը, բացի այդ, Իրանը դեմ է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը:
«Դժվար է ասել՝ ինչպես Ադրբեջանում կընդունեն Իրանի դիրքորոշումը»,- եզրափակում է պարբերականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր