Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

01 մար 2019 18:39

«Այդ թուղթն ընդամենը սևագիր է». Նազենի Ղարիբյան. Տեսանյութ

«Այդ թուղթն ընդամենը սևագիր է». Նազենի Ղարիբյան. ՏեսանյութՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը կայացած մամուլի ասուլիսում մեծ աղմուկ հանած  մշակութային ՊՈԱԿ-ների գործունեության դադարեցման առումով ասել է. «Ես չէի պատկերացնում, որ այսքան աղմուկ կբարձրանա և բացի աղմուկից այսքան հակասական տեղեկություններ կհայտնվեն մամուլում և հեռուստատեսությունում, որոնք տեղի կտան տարատեսակ մեկնաբանությունների: Այդ թուղթն ընդամենը սևագիր է, առաջին վերլուծութուն, ինչի պատճառով էլ այն քննարկման չի դրվել: Սա այդ տեսակ առաջին վերլուծությունն է, նման բան նախարարությունում երբևէ չի իրականացվել, և այդ վերլուծության արդյունքն ուղարկվել է Կառավարություն, բայց դա չի նշանակում, որ Կառավարությունն այդ ամենն ընդունելու է ի գիտություն և 100%-անոց որոշում կկայացնի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր