Այս բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն,այլապես Ղարաբաղը պարզապես կվերանա. «168 ժամ»
![Այս բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն,այլապես Ղարաբաղը պարզապես կվերանա. «168 ժամ» Այս բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն,այլապես Ղարաբաղը պարզապես կվերանա. «168 ժամ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1552546854_xaghaghutyan-naxapatrastman-ma-n144439-1.jpg)
Նրա խոսքով՝ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն, դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային շահերին: «Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման: Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել: Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին: Ղարաբաղը պարզապես կվերանա»:
Դիտարկմանը, թե բանակցությունների դադարեցումն էլ կնշանակի՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր վտանգ, նա արձագանքել է. «Ոչ, չի նշանակի: Հիշեք 2016 թվականը: Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման: Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում: Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան»:
Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է. «Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի: Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ: Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի: Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե կարգավորման համար, այլ՝ բանակցություններ կապիտուլյացիայի համար»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում