Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

16 մար 2019 16:57

Այսուհետ ԴՆԹ-ն մեկ այլ մարդու փոխանցելու համար բավական է 10-վայրկյանանոց ձեռքսեղմումը

Այսուհետ ԴՆԹ-ն մեկ այլ մարդու փոխանցելու համար բավական է 10-վայրկյանանոց ձեռքսեղմումըՍեփական ԴՆԹ-ն մեկ այլ մարդու փոխանցելու համար բավական է 10-վայրկյանանոց ձեռքսեղմումը: Արդյունքում՝ ԴՆԹ-ն կարող է հայտնվել առարկաների վրա, որոնց անգամ չեք հպվել: Այսպիսի սենսացիոն հայտնագործությամբ են հանդես եկել Ինդիանապոլիսի համալսարանի եւ Հյուսթոնի գիտական դատափորձագիտական կենտրոնի մասնագետները:
Science News-ը հայտնում է, որ փորձի շրջանակում կամավորները փոխանակել են ձեռքսեղմումներ, այնուհետեւ նրանցից մեկը ձեռքն է վերցրել դանակը: Արդյունքում՝ դանակի բռնակի վրա ԴՆԹ-ի հիմնական բաժնի տերը եղել է այն մարդը, որը դրան նույնիսկ չի հպվել. նման բան է գրանցվել 7 տոկոս դեպքերում: Այսպիսով՝ ԴՆԹ-ն սառը զենքի բռնակին է հայտնվել երկրորդ կամավորի միջոցով, որն իր կամքց անկախ կատարել է միջնորդի դերը:
Ընդ որում՝ գիտնականները չեն բացառում, որ ԴՆԹ-ի «փոխանակման» համար կարող է պահանջվել 10 վայրկյանից քիչ:

Կատարված հայտնագործությունը կարող է դժվարացնել հանցագործությունների քննության գործընթացը: Մի կողմից՝ մասնագետները չեն պնդում, որ ԴՆԹ-ի միջոցով հանցագործների որոնման մեթոդն անվստահելի է: Մյուս կողմից՝ արժի հաշվի առնել նաեւ այն հավանականությունը, որ ԴՆԹ-ն կարող է հանցագործության վայրում հայտնվել միանգամայն պատահականորեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր