Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 հուն 2019 16:35

Հայտնագործություն՝ քրեագիտության ոլորտում. ԴՆԹ-ն կարելի է փոխանցել ձեռքսեղմամբ

Սեփական ԴՆԹ-ն մեկ այլ մարդու փոխանցելու համար բավական է 10-վայրկյանանոց ձեռքսեղմումը: Արդյունքում՝ ԴՆԹ-ն կարող է հայտնվել առարկաների վրա, որոնց անգամ չեք հպվել: Այսպիսի սենսացիոն հայտնագործությամբ են հանդես եկել Ինդիանապոլիսի համալսարանի եւ Հյուսթոնի գիտական դատափորձագիտական կենտրոնի մասնագետները:
Science News-ը հայտնում է, որ փորձի շրջանակում կամավորները փոխանակել են ձեռքսեղմումներ, այնուհետեւ նրանցից մեկը ձեռքն է վերցրել դանակը: Արդյունքում՝ դանակի բռնակի վրա ԴՆԹ-ի հիմնական բաժնի տերը եղել է այն մարդը, որը դրան նույնիսկ չի հպվել. նման բան է գրանցվել 7 տոկոս դեպքերում: Այսպիսով՝ ԴՆԹ-ն սառը զենքի բռնակին է հայտնվել երկրորդ կամավորի միջոցով, որն իր կամքց անկախ կատարել է միջնորդի դերը:
Ընդ որում՝ գիտնականները չեն բացառում, որ ԴՆԹ-ի «փոխանակման» համար կարող է պահանջվել 10 վայրկյանից քիչ:

Կատարված հայտնագործությունը կարող է դժվարացնել հանցագործությունների քննության գործընթացը: Մի կողմից՝ մասնագետները չեն պնդում, որ ԴՆԹ-ի միջոցով հանցագործների որոնման մեթոդն անվստահելի է: Մյուս կողմից՝ արժի հաշվի առնել նաեւ այն հավանականությունը, որ ԴՆԹ-ն կարող է հանցագործության վայրում հայտնվել միանգամայն պատահականորեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր