Երևանում առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում.3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում
Երևանում այս տարվա ապրիլին առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը։
Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50 մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։
Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։