Ողբերգական վթար Արմավիրի մարզում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, զոհեր կան          Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»       Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»    

01 ապր 2019 19:20

Ինչու հանկարծ փոխվեց Փաշինյան-Պուտին զրույցի մասին տարածված հայտարարության տեքստը

Ինչու հանկարծ փոխվեց Փաշինյան-Պուտին զրույցի մասին տարածված հայտարարության տեքստըԱյսօր՝ ապրիլի 1-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածեց ինչպես ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այնպես էլ Կրեմլի համապատասխան ծառայությունը:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը տեքստը, սակայն, կարճ ժամանակ անց փոխվեց: Ինչպես երևում է, ձևակերպումներից մեկը սխալ է եղել, կամ՝....

Խոսքը վերաբերում է «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին» ձևակերպմանը, որին փոխարինել է «Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները» նախադասությամբ:

Հարկ է նշել, որ ռուսական լրատվամիջոցներում, բնականաբար, տարածվել է առաջին տարբերակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր