Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 ապր 2019 18:16

Ես չեմ մեկնաբանի, լավ.Մակունցը Կոնստանտին Օրբելյանի ազատման որոշման մասին չի իմացել

Ես չեմ մեկնաբանի, լավ.Մակունցը  Կոնստանտին Օրբելյանի ազատման որոշման մասին չի իմացելՈրպես նախկին մշակույթի նախարար` ես կոռեկտ չեմ համարում որևէ մեկնաբանություն անել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության որոշմանը՝  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատմանը և դրա շուրջ ստեղծված աղմուկին:
Լիլիթ հաստատեց, որ ինքը և Օրբելյանը հեռախոսազանգ են ունեցել և ներկայացրեց, թե ինչ բովանդակությամբ. «Իմ և պարոն Օրբելյանի արվեստագետ ընկերներից մեկը ինձ տեղեկացնում է, որ պարոն Օրբելյանը իրեն լավ չի զգում, և լավ կլինի, որ ես իրեն զանգահարեմ: Ես զանգահարում եմ պարոն Օրբելյանին, նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել»:
Նա նշեց, որ  Օրբելյանի հետ զրույցում ասել է, որ նրա ազատման որոշումից տեղյակ չի եղել, միաժամանակ ասել է, որ որևէ միջամտություն չի ցուցաբերելու:
Լրագրողի հարցին, որ տեղեկություններ կան, որ Օրբելյանի ազատման որոշումը կայացվել է դեռ այն ժամանակ, երբ ինքն էր մշակույթի նախարարը, Մակունցն ասաց. «Ես չեմ մեկնաբանի, լավ»:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ Մշակույթի նախարարության՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր