Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 ապր 2019 12:20

Երբ զինվորի մոտ փամփուշտը վերջանում է, բահով պետք է կռվի,բահն էլ է սպառազինություն

Պետք է կատարել խորքային վերլուծություն հասկանալու համար, թե ինչպես հակառակորդը ապրիլյան պատերազմը սկսելու հնարավորություն ունեցավ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Վարչապետը կարդացել է բազմաթիվ փաստաթղթեր ապրիլյան պատերազմի մասին, հատկապես հետախուզության կողմից տրամադրված, այստեղ իհարկե անելիք կա, որպեսզի ամբողջությամբ հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին մենք որքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք եւ կան մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց եթե հիշում եք՝ որոշ պաշտոնյաներ ազատվեցին պաշտոնից, սակայն այստեղ միայն պաշտոնից ազատելու կամ նշանակելու խնդիր չէ, մեզ համար մենք պետք է հասկանանք՝ որտեղ ենք թերացել, եւ դա կարող է միայն մեր ներքին խնդիրը չլինել, պետք է հասկանանք՝ հակառակորդը այդպիսի հնարավորություն ոնց ունեցավ, արտաքին քաղաքական գործոնը եթե կա, պետք է տեսանելի լինի մեզ համար»։,–նշեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտություն չկա ներկայումս պատասխանատվության ենթարկելու ապրիլյան պատերազմի համար մեղավորներին կամ նրանց, որոնք թերացել էին իրենց գործում։ 

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ հնարավոր է, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ լիներ, Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ նման դեպքերում պարտավորվենք ամբողջական վերլուծություն ունենալ, որում կլինեն բաց եւ փակ էջեր, որոնք որոշում կայացնողների համար ապագայում կլինեն ուղեցույց»։
«Երբ զինվորի մոտ փամփուշտը վերջանում է, եթե բահն է ձեռքին, բահով պետք է կռվի, բահը չդարձնենք կարեւոր մի գործոն, բահն էլ է սպառազինություն, բահը չլինի, կարող է քարը լինել, պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար մենք բավարար պաշարներով տվյալ տարածքում նստած լինենք։ Եթե հասել ենք բահերով կռվին, նշանակում է մենք այնքան ենք մոտեցել իրար, այնպիսի իրավիճակ է, որ պետք է բահն էլ կիրառես։ Բահի մեջ չի խնդիրը»։ 
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, քաղաքացիներն ու ՀՀ ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր