«Տարածքներ՝ խաղաղության դիմաց», հնչեց անտեղի ժամանակ,դա դիրքորոշում է, որը կկործանի խաղաղ բանակցային գործընթացը. Eurasianet

Հեղինակը հիշեցնում է մարտի վերջին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նյույորքյան ելույթը, որի շրջանակում նա հայտարարել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևակերպումն այլևս չի լինի և որ հայկական կողմն այն կվերաձևակերպի հետևյալ կերպ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:
«Թեև ասվածներից որևէ մեկն իրականում նորություն չէ, սակայն դրանք հնչեցին շատ անտեղի ժամանակ, քանի որ Տոնոյանի ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վիեննայում հանդիպում էր անցկացնում Իլհամ Ալիևի հետ: Նշվում էր, որ հանդիպումն անցնում է «դրական և կառուցողական մթնոլորտում», որը, սակայն, արագ մթագնեց Ադրբեջանի՝ Տոնոյանի ռազմաշունչ հռետորաբանությանն ուղղված բարկացկոտ պատասխանը»,-գրում է հեղինակը:
Նա մասնավորապես մեջբերում է ադրբեջանական կողմի պատասխանի այն մասը, համաձայն որի՝ «Ադրբեջանն ունի աշխարհում հզորագույն բանակներից մեկն ու կարող է կարճ ժամանակում «ազատագրել» տարածքները»:
Կուչերան ընդգծում է, որ «Տոնոյանի հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը, որպես կանոն, կիրառում էր Ադրբեջանը, քանի որ հայերը վայելում են իրենց շահերից բխող ստատուս քվոն»:
«Ինչ վերաբերում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» գաղափարի մերժմանը, ապա այդպիսի հայտարարություններով է հանդես եկել նաև անձամբ Փաշինյանը, և դա կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել: Եթե այն դիտարկենք հռետորաբանության տեսանկյունից, ապա դա ընկալվում է որպես հրաժարում տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց. դա դիրքորոշում է, որը կկործանի խաղաղ բանակցային գործընթացը: Մինչդեռ հայտարարության ավելի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ դա տարածքների վերադարձի դիմաց զուտ «խաղաղությունից» բացի այլ բան ստանալու պահանջ է»,-գրում է հեղինակը:
Կուչերան հավելում է, որ ընթացիկ բանակցային գործընթացը զարգանում է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» գաղափարի շուրջ, ինչը ենթադրում է «տարածքների վերադարձ նրա դիմաց, որ Հայաստանը որոշակի պաշտոնական իշխանություն ստանա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:
«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Տոնոյանը չեն բացառել այդ ձևակերպումը, որի ուղղությամբ էլ բանակցային գործընթացում ներգրավված օտարերկրյա դիվանագետները կենտրոնացած են»,-եզրափակում է հեղինակը: