Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում          Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից       Արևմտյան երկրները «մասնագիտականորեն գայթակղում են» Հայաստանին, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու պատճառներ չկան    

05 ապր 2019 17:44

Էրդողանը չի հաշտվում Ստամբուլի կորստի հետ. ԱԶԿ-ն ցանկանում է չեղարկել քվեարկության արդյունքները

Էրդողանը չի  հաշտվում Ստամբուլի կորստի հետ. ԱԶԿ-ն ցանկանում է չեղարկել քվեարկության արդյունքներըԻշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը ցանկանում է չեղարկել Ստամբուլում մունիցիպալ ընտրությունների արդյունքները, գրում է  Haberturk-ը:
Մարտի 31-ի ընտրությունների արդյունքներով՝ ԱԶԿ-ն հաղթանակ է տարել քաղաքների եւ նահանգների մեծ մասում, սակայն կորցրել է Անկարա եւ Ստամբուլ խոշոր քաղաքները, որտեղ հաղթել են ընդդիմության թեկնածուները: Դրանից հետո ԱԶԿ-ն պահանջել էր ձայների վերահաշվարկ Ստամբուլում եւ Անկարայում:

Ստամբուլում ձայների վերահաշվարկը գրեթե ավարտված է եւ անգամ դրանից հետո քաղաքապետի պաշտոնը բաժին կհասնի  Ժողովրդահանրապետական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուին, որն արդեն ԿԸՀ-ին կոչ է արել հաստատել իրեն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում:
Haberturk-ը հաղորդում է, որ ԱԶԿ գրասենյակը Ստամբուլի Բյուքչեքմեջե շրջանում դիմել է նահանգային ընտրական վարչություն՝ խնդրելով անվավեր ճանաչել քաղաքում քվեարկությունը, քանի որ ընտրողների ապօրինի գրանցում է տեղի ունեցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր