Պարոնայք, մի եղեք այդքան մեծամիտ. հիշեք՝ եթե չլինեին Փաշինյանը և Սասունը,հաստատ այս դահլիճում չէիք լինի

Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, ի՞նչ է մնում անել, մնում է գտնել, փնտրել թշնամիներ։ Չի աշխատելու, բավական է, վերջ, այդ գործելաոճն այլևս իրեն սպառել է»:
Ավելի վաղ Իմ քայլի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարել էր, որ ընդդիմության բերած նախագծերը պոպուլիզմ են հիշեցնում:
«Եթե ձեզանից շատերն իրենց կրծքանշանը հանեն, որի վրա գրված է Ազգային Ժողովի պատգամավոր, վստահեցնում եմ, որ ձեզանից որևէ մեկը չի վաստակել այդ իրավունքը, այստեղ, այս ամբիոնից ասել, որ «Բարգավաճ Հայասատանը» ներկայացնում է, պարոն Միրզոյան ֆիքսեք ձեր պատգամավորի խոսքըմ «անհեթեթ նախագիծ»։
Մի ամբողջ խմբակցության նախագծին տրվում է «անհեթեթ» որակում։ Մենք խոսում ենք զինվորների, զինվորների մայրերի հետ, առաջնագծում կանգնած երեխաներն ասում են, որ սատարենք իրենց, ու մենք նախագիծ ենք բերում, իսկ այստեղ ասում են, որ այն անհեթեթ է: Սա արդեն խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի ուղղակի բացակայության մասին։ Մի եղեք այդքան մեծամիտ։ Եվ ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, և մեկ-երկուսին, որ դուք այստեղ ուղղակի նստած եք, զուտ պատահականորեն»,-հավելեց Զոհրաբյանը: