Աշխարհը խենթացել է.Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, իսկ Աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն 1,2 մլրդ է հավաքվել

Ինչպես նշում է Daily Mail-ը, ահռելի գումարը հավաքվել էր մոտ 24 ժամվա ընթացքում՝ տասնյակ անձանց և ընկերությունների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ:
«Այս փաստը չափազանց անհանգստացնող է: Աշխարհը խենթացել է»,-նշել է շեֆ խոհարարը՝ կից հրապարակելով տաճարի ու աֆրիկացի քաղցած երեխաների կոլաժը:
Ֆիլդելն ակնարկել է, որ Աֆրիկայում երեխաները սովամահ են լինում, և ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարը մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղել:
Հատկանշական է, որ ինստագրամյան հարյուրավոր հետևորդներ աջակցել են Ֆիլդելին՝ նշելով, որ համակարծիք են:
«Չեմ կարող հավատալ, որ նրանք այսքան շատ գումարը ծախսում են կառույցի վրա, այլ ոչ թե աղքատներին օգնելու համար»,-գրել է նրանցից մեկը:
Սակայն գտնվել են նաև մարդիկ, որոնք քննադատել են խոհարարին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա անձամբ սեփական միջոցներից ինչ-որ բան հատկացնում է իր բարձրաձայնած խնդիրների լուծմանը:
«Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք Ձեր ռեստորանից և խոհարարական հեռուստաշոուից ստացված եկամուտներն ուղղում եք Աֆրիկայի քաղցած երեխաների փրկությանը»,-գրել է հետևորդներից մեկը: