Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

23 ապր 2019 10:07

Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից.«Իրատես»

Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից.«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է խառնել։ Եղած խնդիրներին գումարվել են նորերը, բոլորն սկսել են բոլորից զգուշանալ ու միմյանց կասկածել։ Այս վիճակն առկա է նաեւ ամենաբարձր մակարդակում։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Դավիթ Սանասարյանի գործը Վանեցյանի համար փորձաքար է համարել. եթե ԱԱԾ-ին հաջողվի ծանրակշիռ հիմքով ապացուցել Սանասարյանի մեղավորությունը, Արթուր Վանեցյանը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, հրաժեշտ կտա պաշտոնին։

Ի դեպ, Փաշինյանի այս ցանկությունը նոր չէ, բայց առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերի դիմելուց եւ սպասում է հարմար պահի։
Այս ամենում հետաքրքիր դերակատարում ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված ու նախագահի աշխատակազմում անմիջապես աշխատանքի անցած Վանեցյանի մոր հանգամանքը, նույն տեղեկություններով, շատ ծանր է տարել Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հասկանում է, որ իշխանությունում հզոր բեւեռ է ձեւավորվում իր դեմ, ինչը պետք է կանխել որքան հնարավոր է շուտ։ Հիմա նյարդերի պայքար է գնում, ու թե ով ինչքան կդիմանա, ցույց կտա Դավիթ Սանասարյանի գործի ընթացքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր