Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

23 ապր 2019 15:50

Սա պարզապես խայտառակություն է. Երևանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար

Սա պարզապես խայտառակություն է. Երևանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկարԵրեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ընդմիջումից հետո քվորում չկար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ չկա քվորում, կես ժամից եւս մեկ անգամ կփորձեն շարունակել ավագանու նիստը:
Այս առնչությամբ, ավագանու «Լույս»խմբակցության ղեկավար Դավիթ ԽաժակյանըFacebook-ի իր էջում գրել է. «57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»:
Ավելի ուշ հնարավոր եղավ քվորում ապահովել եւ նիստը շարունակվեց:
Հիշեցնենք, որ ավագանու օրակարգում ի սկզբանե 16 հարց կար, քննարկվելու էր «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր