ԱՆկարան դժգոհ է.Մենք մերժում ենք Թրամփի միակողմանի հայտարարությունը1915-ի դեպքերի մասին
Անկարան մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Մենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը 1915-ի դեպքերի մասին: Դրանց մեկնաբանումը, որը պայմանավորված է հայերի կողմից ստեղծված սուբյեկտիվ մոտեցմամբ, նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումը ներքին քաղաքական պատճառներով անընդունելի է»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ Թուրքիան պնդում է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հայտարարությունը միակողմանի է, և որ դրանում հաշվի չեն առնվել «թյուրք և այլ մուսուլմանական ժողովուրդների ցավն ու վիշտը»: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Քըլըչի խոսքով՝ «շատ փաստեր կան այն մասին, որ հայկական հրոսակախմբերը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում սպանել են խաղաղ մուսուլման բնակչությանը»:
Նա նշել է, որ, չնայած Անկարան կոչ է արել Երևանին «1915թ.-ի դեպքերի» վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել դրան:
Քըլըչի խոսքով՝ «շատ փաստեր կան այն մասին, որ հայկական հրոսակախմբերը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում սպանել են խաղաղ մուսուլման բնակչությանը»:
Նա նշել է, որ, չնայած Անկարան կոչ է արել Երևանին «1915թ.-ի դեպքերի» վերաբերյալ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել դրան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին:
«Մեծ Եղեռն ու հարգանքի տուրքի մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը»,-իր հայտարարության մեջ շեշտել էր Թրամփը: