Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

26 ապր 2019 14:58

ՀՀ-ում կա ակնհայտ հանցագործ, որն այլ պետության կողմից հետախուզվում է և մենք չենք կարող հանձնել նրան

ՀՀ-ում կա ակնհայտ հանցագործ, որն այլ պետության կողմից հետախուզվում է և մենք չենք կարող հանձնել նրան Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Միքայել Հարությունյանի մասին, նշեց, որ վերջինս նաև ՌԴ քաղաքացի է. «Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց մենք մեր օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել, որովհետև դա մեր սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասում է: Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել: Մենք գիտենք՝ բացահայտորեն հանցագործ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որն օտարերկրյա պետության կողմից  հետախուզվում է և ակնկալվում է, որ մենք հանձնենք, բայց այդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել միայն այն պատճառով, որ նա ունի ՀՀ անձնագիրը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նա հանցագործն է, բոլորն են այդ մասին ասում, ինքն էլ է ասում, բայց մենք այդ հարցը հիմա չենք կարողանում լուծել: Հիմա օրինակ Չեխիան մեզ մեղադրի, որ մենք նրա անվտանգությանը սպառնալիք ենք ստեղծո՞ւմ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու այս մեկ տարվա ընթացքում վարչապետի ենթակայության տակ գտնվող ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել ԱԱԾ-ում, Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ն էլ է վարչապետի ենթակայության տակ և, երբ անհրաժեշտություն տեսնի, ԱԱԾ-ում կլինեն ստուգումներ:
Ճշտող հարցին, թե իր հայեցողությա՞մբ պետք է լինեն ստուգումները, վարչապետը նշել է. «Ես որքան տեղյակ եմ, օրենքով ՊՎԾ-ն վարչապետի թույլտվությամբ և հանձնարարությամբ պետք է ստուգումներ անի։ Ես ԱԱԾ-ում էլ, Ոստիկանությունում էլ, կառավարությունում էլ, աշխատակազմում էլ, նախարարություններում էլ, մարզպետարաններում էլ, քաղաքապետարաններում էլ տեսնում եմ խնդիրներ»:

Վարչապետ Փաշինյանը չի կարող ասել՝ նոր բացահայտումներ կլինե՞ն, թե՝ ոչ, ինքը չի պլանավորում բացահայտումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր