«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

26 ապր 2019 18:20

Սիրիայում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների մասին լուրերը կեղծ են. արաբագետ

Սիրիայում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների մասին լուրերը կեղծ են. արաբագետ«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Սիրիայի ալ-Հասաքա նահանգում գործող քրդական Hawar News Agency(ANHA) լրատվամիջոցը ապրիլի 23-ին հաղորդել էր, որ իբր Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից փաստացի վերահսկվող Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում բախումներ են գրանցվել թուրքահպատակ զինյալների և շրջանում բնակվող հայերի միջև:

Արաբագետի կարծիքով՝ տեղեկատվության սկզբնաղբյուր լրատվամիջոցը «Ռոջավայի» կամ այսպես կոչված՝ «Սիրիական Քրդսատանի» կայքերից է, իսկ նման բնույթի տեղեկատվություն այսօրինակ լրատվամիջոցներից վերջին շրջանում բավական հաճախ է ստացվում: Այս հանգամանքը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև Սիրիայի քրդաբնակ շրջաններում ԱՄՆ-ի հովանավորությամբ գործող բազմատարր «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոչված կառույցում ուրվագծվող որոշ խնդիրներով՝ կապված նաև ամերիկյան զորախմբի՝ Սիրիայից դուրս գալու գործընթացի և շրջանի հետագա ճակատագրի հետ:


«Մինչդեռ տարածված տեղեկատվությունը կեղծ է այն պարզ պատճառով, որ դեռևս սիրիական հակամարտության սկզբնական շրջանից ի վեր և հատկապես 2016թ. օգոստոսին Սիրիայի հյուսիսում նախաձեռնված «Եփրատի վահան» ռազմագործողության հետևանքով վերջին հայերը լքել են այդ բնակավայրը:
Ի դեպ, ապատեղեկատվության փաստը հերքվել է նաև Սիրիայում ունեցածս մի քանի հավաստի աղբյուրների կողմից միաժամանակ»,- նշեց Պետրոսյանը հավելեով, որ, այնուամենայնիվ, քրդական նշված լրատվամիջոցների նման գործելաոճի հանգամանքը մտահոգիչ է:
Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր