Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

30 ապր 2019 13:43

Պուտինը պահանջել է ինձ չթողնել երկիր,ինչպես նաև Հայաստան, Թուրքիա եւ Ադրբեջան

Պուտինը պահանջել է ինձ չթողնել երկիր,ինչպես նաև Հայաստան, Թուրքիա եւ ԱդրբեջանՄիխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն առաջարկել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վրաստանի նախկին նախագահին վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը։
«Սա այն Պուտինն է, որը 2017-ի դեկտեմբերին մամուլի ասուլիսում բարձրաձայն պահանջում էր Պորոշենկոյից քշել ինձ Ուկրաինայից (ինչը Պորոշենկոն արեց մի ամիս հետո)»,- ասել է Սաակաշվիլին ՌԲԿ մեկնաբանությունում։

Սաակաշվիլու խոսքով՝ հենց Պուտինն է պահանջել նախագահ Պյոտր Պորոշենկոյից նրան չհրավիրել 2014-ի երդմնակալության արարողությանը, իսկ հիմա «Պուտինի ներկայացուցիչները միջնորդների միջոցով պահանջում են Զելենսկուց ոչ միայն չվերադարձնել քաղաքացիությունը, այլեւ կտրուկ պայման են դնում՝ իրեն չթողնել Ուկրաինա»։
«Ճիշտ նույն պահանջը՝ չթողնել ինձ երկիր, Պուտինը ներկայացրել է ոչ միայն Վրաստանի, այլեւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին։ Եվ իմ տեղեկատվությամբ՝ հենց սա է նա քննարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ 2026 թվականին, Ռուսաստանում հանդիպման ժամանակ»,- պնդում է Օդեսայի նախկին նահանգապետը։
Ավելի վաղ Պուտինը խորհուրդ էր տվել Զելենսկուն սկսել Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելուց։
2017-ի հուլիսին նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր