2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

06 մայիս 2019 15:45

Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառները. մանրամասներ

Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառները. մանրամասներ Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառների վերաբերյալ կան մի քանի վարկածներ: Այս մասին հայտարարել է ռուսաստանի քննչական մարմին մամուլի քարտուղարը: Հիմնական տարբերակների մեջ են օդաչուների, օպերատորների և ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը ապահովող անձանց ոչ բավարար որակավորումը, ինքնաթիռի անսարքությունը և անբարենպաստ տեղային պայմանները: Նշենք, որ մայիսի 5-ի երեկոյան Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: Լայները Մոսկվայից թռչում էր Մուրմանսկ: Թռիչքը սկսելուց 28 րոպե հետո անձնակազմը որոշեց շտապ վերադառնալ Մոսկվայի օդանավակայան: Ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից, որի ժամանակ համապատասխան շասսիները կոտրվել են և շարժիչները սկսել է այրվել: Այնուհետ բռնկվել է ամբողջ պոչային հատվածը: Վթարի արդյունքում մահացել է 41 մարդ: Հաջողվել է փրկել 33 ուղևորի և 4 անձնակազմի անդամների: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում «Աերոֆլոտ» ընկերությունում, որին պատկանում էր վթարված ինքնաթիռը, և Շերեմետևո օդանավակայանում: Sukhoi Superjet-100 (ռուս.՝ Сухой Суперджет 100) ինքնաթիռը ռուսական մերձմագիստրալային ուղևորատար օդանավ է, որը մշակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության կողմից՝ մի շարք օտարերկրյա ընկերությունների մասնակցությամբ: Ինքնաթիռների ընտանիքի հավաստագրված անվանումն է RRJ (Russian Regional Jet): Նշանակումը՝ ICAO - SU95 (СУ95):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր