Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից          ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն       ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր    

08 մայիս 2019 17:31

Ինչով է պայմանավորված Լարսի անցակետում հայկական մեքենաների մեծ հոսքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված  են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։
Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան 15-20%:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ։
 
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր