Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

11 մայիս 2019 15:45

Բաքվի կոչը՝ Երեւանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով բանակցային գործընթացում կառուցողական մասնակցություն ունենալ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի առթիվ ԱԳՆ հայտարարությանը։
«Հայաստանը պետք է հետեւի միջազգային պարտավորություններին ու կառուցողական մասնակցություն ունենա ԼՂ հարցով բանակցային գործընթացում։ Հրադադարի ռեժիմով նախատեսվում է նաեւ հակամարտության գոտուց ռազմական ուժի դուրսբերում եւ օկուպացիան ամրապնդող, ինչպես նաեւ հարկադիր տեղահանվածների վերադարձին խոչընդոտող գործունեությունից հրաժարում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանի հետ նորմալ հարեւանական հարաբերությունների հաստատման, կայուն խաղաղության ու տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմք է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների ճանաչման, իրենց բնակավայրեր հարկադիր տեղահանվածների վերադարձման, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական եւ հայկական համայնքների խաղաղ գոյակցության խրախուսման շրջանակներում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր