Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 մայիս 2019 15:50

Հանուն սեռական օրգանի մեծացման տղամարդիկ համաձայնում են վտանգավոր վիրահատությունների

Հանուն առնանդամի մեծացման տղամարդիկ դիմում են խաբեբաների եւ համաձայնում են անարդյունավետ եւ վտանգավոր վիրահատությունների իրականացմանը։ Այս մասին ասվում է Sexual Medicine Reviews ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Լոնդոնի թագավորական քոլեջի Հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտի մասնագետները ուսումնասիրել են պրոցեդուրաների (այդ թվում՝ վիրահատական) 21 տեսակ, որոնք Մեծ Բրիտանիայում եւ այլ պետություններում անցկացվել են 1192 տղամարդկանց հետ։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ բուժման արդյունքներն անբավարար են եղել այնպիսի լուրջ բարդացումների ֆոնին, ինչպիսին սեռական անդամի դեֆորմացիան եւ էրեկտիլ դիսֆունկցիան է։
Ընդ որում, հատուկ քննադատության են արժանացել ներարկվող դեղամիջոցները, որոնք կլինիկական փորձարկում չեն անցել։ Անհանգստացնող է նաեւ այն, որ որոշ դեպքերում կիրառվող պրոցեդուրաների արդյունավետությունը կարող է հաստատված չլինել։

Հետազոտության մեջ նշվում է, որ թեեւ ներարկվող դեղամիջոցները օգնում են մեծացնել (առավելագույնը 2 սմ-ով) առնանդամի երկարությունը, սակայն դրանք բարդությունների առավել բարձր վտանգ են պարունակում։ Ինչ վերաբերում է առնանդամի համար վակուումային պոմպերին, ապա դրանք բացարձակ անօգուտ են։
Մասնագետները ուշադրություն են դարձնում այն բանին, որ իրենց ֆալոսը երկարացնել ցանկացող տղամարդկանց ճնշող մեծամասնության սեռական օրգանի չափը իրականում համապատասխանում է նորմային։ Սրա հետ կապված՝ գիտնականները նշում են, որ բժիշկների գրագետ խորհրդատվությունները կարող են տղամարդկանց հետ պահել անպետք եւ վտանգավոր պրոցեդուրաներից։
Փորձագետները բազմիցս նշել են, որ տնային պայմաններում առնանդամը մեծացնելու փորձերն ավարտվում են հաշմանդամությամբ։ Պապուա Նոր Գվինեայի բժիշկները սեռական օրգանի չափերի մեծացումը անվանել են «համազգային համաճարակ», որին մեկ տարվա մեջ զոհ են դարձել հարյուրավոր տղամարդիկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր