Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

14 դեկ 2019 15:24

Սեռական խանգարումներ`աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո

Աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո յուրաքանչյուր 20-րդ տղամարդն ունենում է սեռական խանգարումներ՝ էրեկտիլ դիսֆունկցիա, էյակուլյացիայի խնդիրներ, ցավ սեռական ակտի ժամանակ կամ այլ խախտումներ։ Այս մասին ասվում է Journal of the American College of Surgeons-ի նոր հրապարակման մեջ։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի վաղ անցկացված 12 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է 4884 տղամարդ՝ աճուկի հեռացված ճողվածքով։ Վիրահատությունից հետո տղամարդկանց 5,3 տոկոսի մոտ առաջացել են սեռական խանգարումներ (էրեկտիլ դիսֆունկցիա կամ դժվարություններ էյակուլյացիայի հետ կապված), 9 տոկոսի մոտ՝ ցավ սեռական ակտի ժամանակ։
Նվազագույն ինվազիվ միջամտություններից (լապարասկոպիա) հետո սեռական դիսֆունկցիա նկատվել է պացիենտների 7,8 տոկոսի մոտ, իսկ ցավոտ սեռական ակտիվություն՝ 7,4 տոկոսի։ Բաց վիրահատությունների դեպքում՝ 37 եւ 12,5 տոկոս համապատասխանաբար։

Հետազոտություններում դիտարկումները տեւել են 11 ամիս, ուստի հեղինակները չեն կարող պատասխանել՝ որքանո՞վ կայուն կարող են լինել այս խախտումները վիրահատությունից հետո։
Մասնագետների կարծիքով՝  խնդիրները կարող են առաջանալ հետվիրահատական սպիների պատճառով։ Բաց վիրահատության, ինչպես եւ լապարասկոպիայի պարագայում, նյարդերը, որոնք ապահովում են աճուկի, առնանդամի մաշկի զգայունությունը, գտնվում է վիրահատական դաշտում եւ կարող է ենթարկվել ճզմվելու (ցավ առաջացնելով) կամ ամբողջականության խախտման (առաջացնելով ընդարմացում) ռիսկին։
Գիտնականները նաեւ կարծում են, որ որոշ պացիենտների մոտ սեռական դիսֆունկցիան կամ ցավը կարող է առաջանալ հենց ճողվածքի պատճառով, այլ ոչ թե այն հեռացնելու միջամտության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր