Քոչարյանի համար ցույց անող չկա Հայաստանում.. Անդրանիկ Քոչարյանը՝ պատերազմի հնարավորության և այլ հարցերի մասին. «Հրապարակ»

Բա ինչո՞ւ չեք պատժում, ավելին՝ գումարտակի հրամանատարը պաշտոնական առաջխաղացում ստացավ։ «Պատիժները պետք է սկսվեն պաշտպանության նախարարության կողմից, եթե դրանք բավարար չեն, կլինեն մեր վերահսկողության տակ»: Որպես մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ՝ ինչպե՞ս եք վերաբերվում խնդրին, որ դատավորները հրաժարվում են Քոչարյանի գործի վարույթն իրականացնել։
«Դատավորները հիմնավորում են հրաժարման պատճառները. եթե տենդենցը շարունակվի, նշանակում է` դատական համակարգում ունենք պրոբլեմներ, դա ԲԴԽ-ի անելիքն է, և կարծում եմ` ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանը համապատասխան հետևություններ կանի»: Ի պաշտպանություն Քոչարյանի՝ ցույցեր անելու տենդենց է նկատվում։ «Դուք և համապատասխան լրատվամիջոցնե՞րն եք ցույցեր անելու. Քոչարյանի համար ցույց անող չկա Հայաստանում»,- ասաց Քոչարյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի՝ այսօրվա համարում: