Փաստաթուղթ․ Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»          Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը       Սեպտեմբերի ֆինանսական աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

15 մայիս 2019 17:10

Ամերիկացի փոխնահանգապետը Թրամփի հետ հանդիպմանը նախագահի պատկերով գուլպաներով է գնացել (լուսանկարներ)

ԱՄՆ Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Չենոլթի միջազգային օդանավակայանում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու է գնացել երկրի ղեկավարի պատկերով գուլպաներով:

Ինչպես նշում է esquire.com-ը, գուլպաների վրա առավել ուշագրավ են եղել Թրամփի մազերը, որոնք տարբեր առիթներով հումորների և «մեմերի» առիթ են դարձել:

Համացանցում 25 դոլարով վաճառվող գուլպաների վրայի մազերը կարելի է կապել, սանրել կամ «հարդարել»:

Հատկանշական է, որ Նանգեսերն առանց կաշկանդվելու գուլպաները ցուցադրել է Թրամփին, որն էլ բթամատով հավանության նշան է ցույց տվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր