Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

20 մայիս 2019 12:56

Ինչպես են ՀՀ իշխանությունները պատրաստվում պայքարել քրեական աշխարհի դեմ.որոշ օղակներ խաղում են նրանց դաշտում

Հայաստանում քրեական աշխարհի դեմ պայքարը դուրս է գալիս նոր մակարդակի վրա: Այս մասին հոդված է հրապարակել ռուսական Լենտան: Լրատվամիջոց գրում է, որ Հայաստան կառավարությունը մտադիր է ոչնչացնել հանցագործ միջավայրը՝ ավերելով դրա հիմքերը, հիերարխիան և այդ մշակույթը: Որոշվել է հենց միայն օրենքով գող լինելու համար մարդկանց բանտ նստեցնել: Կպատժվեն նաև նրանք, ովքեր տարածում են գողական մշակույթը: Իսկ մինչ այդ ստուգումներ են անցկացվում քրեակատարողական հիմնարկներում, որտեղ հեղինակությունները արտոնյալ պայմաններ ունեն:

Լենտան գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցեր է դնում նախարարների առաջ, իսկ այդ ընթացքում իշխանությանը մոտ կանգնած որոշ օղակներ ազատ շփվում են քրեական հեղինակությունների հետ, իսկ երբեմն առհասարակ խաղում են նրանց դաշտում:

Լենտան վերլուծել է հայկական քրեական աշխարհը և փորձել է հասկանալ, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում պայքարել դրա դեմ:
Ավելին՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր