Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

20 մայիս 2019 17:02

Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանի՞ն

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացված ուղիղ եթերի ընթացքում Կառավարությունում հանդես եկավ հայտարարությամբ: Նա անդրադարձավ իր կոչին՝ շրջափակել Հայաստանի դատարանների մուտքերը: Վարչապետը խոսեց նաև Հայաստան-Արցախ հարաբերությոսւնների մասին՝ կոչով դիմելով Արցախի ժողովրդին.
«Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել և մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկոելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար: Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:
2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի կունենան նախագահի ընտրություններ: Այսօր հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու է նաև Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: Վերջինս երեկ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ նշել էր, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում, հաղորդում է «Արցախպրեսը»:
Նկատենք, որ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը հաջորդում է Հարությունյանի երեկվա հայտարարությանը, և կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի նշած ուժը, որին պետք է աջակցել, Արայիկ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունն է, հետևաբար՝ արցախյան նախագահական ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է հենց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր