Տեսանյութ. Երեխեքն ասում են՝Նիկոլը եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց

«Հիմա ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձևը»,- կատակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել»,- շարունակեց Փաշինյանը:
Պապիկյանը նշեց, որ երեխաների խնդրանք հաշվի առնելով՝ այդ մասում ասֆալտ կարվի, նախագիծն ուղարկվել է, սակայն հնարավոր է՝ կարիք լինի, որ արագացնելու համար կարիք լինի մեկ անձից գնում կատարել:
Փաշինյանը հիշեցրեց, որ այդ ճանապարհը պետք է նոր տեխնոլոգիաներով կառուցվեր, սակայն Պապիկյանն ասաց, որ այդ նոր տեխնոլոգիայի մասով փորձաքննության նախնական արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն, դրա համար, ամենայն հավանականությամբ, ասֆալտ կարվի: