Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 մայիս 2019 14:30

Եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն՝ դա լուրջ ահազանգ է

Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է, եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն՝ դա լուրջ ահազանգ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մի հատ ես ուզում եմ հարց տալ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 տոկոսն ինձ տվե՞լ է: Եթե այդպիսի հայտարարություն կլինի, պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքով, եթե այս երկրում մեկը կլինի, որն իրեն կմեղադրի կոռուպցիոն հանցագործության մեջ եւ կբերի գոնե մեկ փաստ, որը մի քիչ գոնե կկարողանա հիմնավորել, ինքն իր դեմ գործ կհարուցի ու կգնա կնստի:
Դիտարկմանը, արդյոք իր ասածից ենթադրվում է, որ Սաշիկ Սարգսյանին 50 տոկոսներ մուծվել են, Վանեցյանը նշեց, թե ինքը չի հաստատել նման բան. «Դուք փոքր ժամանակ КВН-ում խաղացե՞լ եք: Ալեքսանդր Սարգսյանի հաշվին եղել է 30 մլն եւ ավելի դոլար, որեւէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, թե որտեղի՞ց այդ գումարները»:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ նախկինում եւս ունեցել է այդ տեղեկությունները, բայց քաղաքական ղեկավարությունը թույլ չի տվել. «Կոնկրետ իմ ոլորտում դա չի եղել, որտեղ ես աշխատել եմ, բայց մնացած ստորաբաժանումները, որոնք աշխատել են, չեն կարողացել կամ հիմնավորեն, կամ թույլ չեն տվել հիմնավորել: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները կլինեն մեր ծառայողական քննության ավարտին»:
Հարցին, թե ինչու չի բացահայտվում Ալեքսանդր Սարգսյանի 50 տոկոսների մասին գործերը, եթե նման բան կա, Վանեցյանն արձագանքեց. «Իսկ ով ասաց, որ չի բացահայտվում: Քրեական գործը վերցրեք ուսումնասիրեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր