Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

25 մայիս 2019 14:39

Հայտնի պրոդյուսերը 44 միլիոն դոլար կվճարի բռնաբարության իր զոհերին. կզրկվի իր ողջ կարողությունից

Այն բանից հետո, երբ տասնյակ դերասանուհիներ մեղադրել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ, նա աշխատանքից ազատվել է անգամ սեփական ընկերությունից։ Սակայն, կար ժամանակ, երբ Հարվին Հոլիվուդի ամենակարող մարդկանցից մեկն էր, նա պրոդյուսեր էր, ում ֆիլմերը բազմիցս արժանացել են «Օսկար» մրցանակի։ Սակայն դա արդեն անցյալում է։
Այժմ Վայնշտոյնը փորձում է անել ամեն հնարավոր բան, որպեսզի խուսափի բանտ ընկնելուց։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ պրոդյուսերը մտադիր է իր զոհերին, որպես փոխհատուցում վճարել մոտավորապես 44 միլիոն դոլար։ Այդ գումարից 33 միլիոնը կփոխանցվի այն կանանց հաշվին, որոնք տուժել են Հարվիի պահվածքից, իսկ մնացածը կուղղվի դատական պարտքերը մարելուն։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal:

Արդեն հայտնի է, որ դրամական փոխհատուցում ցանկացել են վերցնել մի քանի կին, սակայն նրանց անունները չեն հրապարակվում։ Սակայն գտնվել են այնպիսի կանայք, որոնք հրաժարվել են կլորիկ գումարից՝ ցանկանալով հասնել արդարադատության։
Ինքը՝ Վայնշտեյնը սկանդալի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տալիս։ Ավելիվաղ արեւմտյան լրատվամիջոցների լրագրողներին հաջողվել էր պարզել, որ պրոդյուսերը կզրկվի իր ողջ կարողությունից։
Վայնշտեյնի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա 2019թ․-ի հունիսին։ Որպես հայցորդ հանդեսկգա դերասանուհի, որը պրոդյուսերին մեղադրում է բռնաբարության մեջ։ Հարվին խոստովանել է իր հանցանքը։ Վերջնական վճիռը կհրապարակվի սեպտեմբերից ոչ շուտ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր