Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 մայիս 2019 16:05

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխող Դավիթ Գրիգորյանը փրկեց երկրի հեղինակությունը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը փոխեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան խափանման միջոցը, փրկեց երկրի հեղինակությունը: Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով այն, որ դատավորն այժմ Ոստիկանության հսկողության տակ է, նույնպես անհիմն է, հաշվի առնելով այն, թե ինչ վտանգի մեջ է նա:

«Թոռների հետ զբոսնող պապիկի վրա (ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյան) հարձակումը, Ղարաբաղի նախագահի հասցեին Ջիվան Աբրահամյանի սպառնալիքները խոսում են այն մասին, որ արդար դատավճիռ հրապարակած դատավորին իսկապես վտանգ է  սպասռնում», - նշեց Իսագուլյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր