Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մայիս 2019 17:12

Հայկական լոբբին զրպարտող շարժում կազմակերպեց Ադրբեջանի դեմ,նախանձում են մեր երկրի զարգացմանը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավիդ Օսմանովը խոսել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» (4-1) հանդիպման մասին՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված աղմուկին։
«Ադրբեջանը բարեհաջող է անցկացրել «Եվրոտեսիլ» երգի մրցույթը, առաջին Եվրոպական խաղերը, Իսլամական Համերաշխության խաղերը, Ֆորմուլա 1-ի Ադրբեջանի Գրան պրին և այլ խոշոր մարզական միջոցառումներ: Ադրբեջան ժամանած բոլոր երկրպագուները բարձր են գնահատել մեր երկիրը և մեր ժողովրդի հյուրընկալությունը:
Բայց, ինչպես միշտ, Եվրոպայի լիգայի եզրափակչին ընդառաջ հայկական լոբբին զրպարտող շարժում կազմակերպեց Ադրբեջանի դեմ, որին միացան նաև որոշ շրջանակներ, որոնք նախանձում են մեր երկրի զարգացմանը:
Ադրբեջանի արմատական ուժերը՝ արտերկրում ապրող մի քանի դավաճանների հետ, չարախնդացին՝ աջակցելով այդ զրպարտանքներին, բայց, միևնույնն է, ոչնչի չկարողացան հասնել: Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը հրաշալի էր կազմակերպված և ապացուցեց, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է նման իրադարձությունների»,- նշել է Օսմանովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր