Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

03 հուն 2019 17:31

«Զակազը տվել է Արայիկ Հարությունյանը»․ Սամվել Բաբայանի աջակիցներ

Օրերս Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ է իրականացվել։ Ըստ գրասենյակի՝ միջադեպը կազմակերպել է ԱՀ նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Այսօր Բաբայանի աջակիցներ Արմեն Մեժլումյանը և Արամ Հովակիմյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ տեղի ունեցածը որևէ անձնական, կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ չի պարունակել, ինչպես մեկնաբանել էր Հարությունյանը։
     «Սա քաղաքական բնույթ է կրում: Արայիկ Հարությունյանը ստախոս է, ստում է․․․ Եթե Արայիկ Հարությունյանն իր խոսքի տերն է, թող գա, դեմ առ դեմ հանդիպենք, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվում Արցախում: Ես ասում եմ, որ զակազը տվել է Արայիկ Հարությունյանը»,- ասել են Բաբայանի կողմնակիցները:
Նրանք ընդգծել են, որ եթե իրավապահ մարմինները հարցին լուծում չտան, ապա իրենք կտան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր